Չնայած Նժդեհի արձանի տեղադրման շուրջ կրքերը Ռուսաստանում սկսել էին բորբոքվել շատ ավելի վաղ՝ կրեմլամերձ պալաական քաղաքագետների մակարդակով, սակայն միայն Զախարովայի հայտարարությունից հետո Երևանում որոշեցին պատասխանել այդ հիստերիային:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է, թե Ադրբեջանի ընկերն իրենց ընկերն է, նրա թշնամին՝ իրենց թշնամին:
Եթե Գերմանիայի նպատակը պատմական արդարության վերականգնումը լիներ, այլ ոչ թե գերմանա-թուրքական ներկայիս հարաբերություններում այդ հարցի շահարկումը, Ցեղասպանությունը ճանաչելու պարագայում անիմաստ պետք է համարվեր այդ նույն փաստը կասկածի տակ առնելուն...
Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվեր նոր որակի իշխանություն և կառավարման համակարգ ձևավորելու, մրցունակ, ուժեղ իմունիտետով օժտված պետություն ստեղծելու, «ավգյան ախոռները» վերջապես մաքրելու, տեսակային, կերպարային աղբը աղբանոց նետելու, ամեն ինչ...
Ապրիլի քառօրյա պատերազմը ստեղծել էր ոչ միայն ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու, այլև նրա միջազգայնորեն ճանաչման գործընթաց սկսելու առավել քան բավարար նախադրյալներ։
Վիեննայի հանդիպումը բառի բուն իմաստով փրկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նոր խթան հաղորդեց նրա գործունեությանը։ Հայաստանի և Ադրբեջանի համար բուն համանախագահողների ինստիտուտը կորցրել էր իր հեղինակությունը։
Եթե իշխանությունն ունենար այդ քաղաքական կամքը, առանց առարկությունների պետք է ընդուներ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացրած բոլոր առաջարկները կամ առնվազն նրանց հետ իրական կոնսենսուսի հասներ։...
Մոսկվայում չեն հաշվարկել, որ դա անիմաստ շանտաժ է, որովհետև թե Հայաստանում և թե ԼՂՀ-ում սա ընկալվում է ոչ թե զուտ որպես ղարաբաղյան հարց, այլ գոյապայքար՝ բառի բուն իմաստով։ Հետևաբար որքան ինտենսիվորեն է կիրառում այդ շանտաժը, այնքան արագացնում է Հայաստանը...
Այսինքն բովանդակային իմաստով սա եզրակացություն էր․․․ ըստ էության, ոչնչի մասին։
Հայաստանը երկար ժամանակ ԼՂՀ ներկայիս փակուղային դրության մեջ մնալ չի կարող և պետք է շուտափույթ որոշում կայացի։
Որքան էլ, սակայն, այս մարտավարությունը հասկանալի է, սակայն ինքնին ռազմական գործողությունների ինտենսիվացումը, դիրքային այս դիմակայությունը, ընդ որում՝ առանց էական ռազմավարական խնդիրների լուծման, քաղաքական փակուղի է։
Մենք նորից ապացուցեցինք, որ կարող ենք լավ հայ լինել, բայց լավ քաղաքացի լինել չենք ուզում, չենք կարողանում։
Կանցնի մի որոշ ժամանակ, այս սկանդալն այլևս հետաքրքիր չի լինի, և «հայրենիքին մատուցած նման «ծառայության» համար իշխանությունը գուցե պարգևատրի իր ամենահավատարիմ «զինվորներից» մեկին։
Եթե այդ զինտեխնիկան արդեն տրամադրված լիներ, Ադրբեջանը, թերևս, չէր համարձակվի սանձազերծել այս պատերազմական ավանտյուրան, կամ առնվազն հայկական զինված ուժերը կկարողանային նրան համարժեք արսենալով պատասխան տալ և գուցե կանխել բազմաթիվ զինվորների ցավալի...
Արդյոք պատասխանատվության բեռը Քոչարյանի վրա բարդելով՝ նա չի՞ փորձում զիջումների հարցում «ազատել» Սերժ Սարգսյանի ձեռքերը:
Իսկ գուցե արդեն ժամանա՞կն է անդադար ցավից տնքալու, վիրավորանքից տրտնջալու փոխարեն ուղղակի ջարդել այդ պատը՝ դնելով թե մեկ և թե մյուս կազմակերպություններից դուրս գալու հարցը։ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը Հայաստանին հիմա ուղղակի կխնդրեն գնալ...
22 տարի անիմաստ բանակցություններում միայն մաշելով հայ ժողովրդի հազարավոր ընտրյալ զավակների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակը՝ ոչ միայն Ադրբեջանին ժամանակ շահելու և նավթադոլարները ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բանակ ստեղծելու հնարավորություն...
Արդեն երեք օր է՝ պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Երևանին և Բաքվին կոչ են անում երկուստեք դադարեցնել ռազմական գործողությունները...
Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունք կունենա իշխանությունը, եթե տարատեսակ ղեկավարների, թաղային հեղինակությունների, կրիմինալի, օլիգարխների «գիլիոտինի» տակ չընկնելու վախից ընտրողները հեղեղեն ընտրատեղամասերը և, ի հեճուկս նրանց, քվեարկելիս առաջնորդվեն...
Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ գործընացում նպատակը ժամանակ շահելը չէ. իշխանությունը չունի այդ ժամանակը։
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային-քաղաքական դեբատների շրջանակներում իշխանությունը, ամենասկզբունքային հարցերում զիջումների չգնալու նկատառումներից ելնելով, հետևողականորեն զարգացնում է որոշակի միֆեր, որոնք էությամբ լինելով մանիպուլյատիվ՝...
Վերջին օրերին լարվածության առայժմ թույլ և խիստ նախնական օջախ է ստեղծվել Միջինասիական տարածաշրջանում։
Պետք է ենթադրել, որ Բաղդասարյանը կամ լավ չի ըմբռնել հանրաքվելով ընդունված համարվող նոր սահմանադրությամբ պառլամենտական կառավարման համակարգի անցնելու
Երևանն ինքնակամ հրաժարվել է օգտագործել անգամ Իրանի հանդեպ սանկցիաների վերացումով ընձեռված հնարավորությունը և մասնավորապես Իրանից գազ ներկրելու և իրանական գազը արտաքին շուկաներ հանելու տարանցիկ երկիր դառնալու իր թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական...
լիգարխները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել, չեն կարող իրենք իրենց քերել՝ հանուն պետական բյուջեի։ Նրանք պարզապես չեն կարող երկիրն ու տնտեսությունն իրենք իրենցից ազատագրել։
Հասարակությունն ընկալվում է որպես մի նախանձ հարևան, որը քիթն իրենց գործերին խառնելու իրավունք չունի և որին պետք է մեկուսացնել՝ նրա չար աչքից, նվնվոցներից ձերբազատվելու համար։
Արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը էթիկայի տեսանկյունից նորմալ է համարելու սովորական քաղաքացիների կողմից պատգամավորներին նման կերպ դիմելը․․․
Հայաստանը նախաձեռնողականության առումով զիջում է Ադրբեջանին՝ Իրանի կողմից արդարացիորեն ընկալվելով որպես անինքնավստահ, ոչ ինքնուրույն և սեփական շահերը չպաշտպանող, գուցե նաև չգիտակցող կամ գնահատող երկիր։
Որքան կկարողանա Անկարայի ճնշումներին դիմադրել Բաքուն և մինչև ի՞նչ աստիճանի Թուրքիան կփորձի Ադրբեջանի պարանոցին սեղմել օղակը։
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը բաժանել երկու՝ առանձին՝ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների:
ԱՄն պետքարտուղարությունը ԵԽԽՎ-ում Ղարաբաղյան հիմնահարցի կապակցության ներկայացված բանաձևի տապալման հարցում պետդեպարտամենտի ունեցած դերի մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է, որ «ԱՄՆ-ն հարգանքով է վերաբերվում ԼՂ հիմնախնդիրը...
Այս հանձնարարականը, գրեթե նույն շեշտադրումներով, նախագահը տալիս է արդեն երկրորդ անգամ:
Որևէ հիմք չկա հավատալու, որ Ռուսաստանը կգնա Թուրքիայի հետ 1921 թվականի ի մարտի 16-ի կնքված ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը լուծարելու քայլին։
Հանրապետական կուսակցությունը մարդու իրավունքների նոր պաշտպանի պաշտոնում առաջադրել է 35-ամյա Արման Թաթոյանի թեկնածությունը։ Վերջինս ՀՀ արդարադատության փոխնախարարն է և ընդհանուր առմամբ կարծես թե ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբան է, այլև պատշաճ պաշտոնյա։...
Հայաստանին այս իրավիճակում շատ բան չի մնում անել: Որքան Ալիևը շատ նման հիստերիկ և անհավասարակշիռ վարքագիծ դրսևորի, որքան շարունակի համանախագահների հետ խոսել նախապայմանների լեզվով, այնքան ուժեղացնելու է հայկական կողմի դիրքերը և ավելի է ամրապնդելու...
Եթե իշխանությունը գնում է հին, փորձված ճանապարհով, նշանակում է՝ ապավինում է մի կողմից հանրության հարմարվողականությանը և քաղաքական դիմադրության բացակայությանը, մյուս կողմից՝ միջազգային կառույցների աչքերը կապելու՝ իրեն արդարացրած մեթոդներին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին հայտարարել է, թե հրահանգել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք մշակել:
ՀՅԴ-ն հասկացնում է, որ պատրաստ է ստանձնել «կրտսեր» գործընկերոջ կարգավիճակը կոալիցիայում:
ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է՝ թե օրենսգրքի ընդունման և թե ապագա ընտրությունների լեգիտիմության ֆոն ապահովելու նպատակով:
Ողջ հարցն այն է՝ ունի՞ Երևանը Մոսկվայի հետ բանակցություններում այդ խաղաքարտը կիրառելու կամք:
Դեռևս հոկտեմբերից արդեն ակնհայտ էր իշխանության ներսում Անդրեասյանի նկատմամբ առաջացած կամ կրիտիկական սահմանագծին հասած անվստահությունը
ԱՄՆ-ն շատ պարզ հասկացնում է, որ չի հանդուրժելու այս հանրաքվեի որակով անցկացված որևէ ընտրություն: Իսկ կայացած հանրաքվեն իրականում փորձարկում էր, թե որքանով է հնարավոր, առանց մեծամասնական ընտրակարգի տված «բոնուսային» ռեսուրսի, ապահովել ՀՀԿ-ի քաղաքական...
Սերժ Սարգսյանը շախմատիստ է, իսկ շախմատիսները միշտ ունենում են պահեստային քայլեր ցանկացած իրավիճակի համար՝ կամ պարտվողի դերում չհայտնվելու կամ էլ ստեղծված անցանկալի իրավիճակից նվազնագույն կորուստներով դուրս գալու համար:
Այս հանրաքվեն ցույց տվեց կամ ավելի ճիշտ վերահաստատեց, որ իշխանությունը կարող է մեծամասնություն ձևավորել՝ անգամ չունենալով մեծամասնական ընտրակարգի կարիքը:
Փորձը ցույց է տալիս, որ որքան Սերժ Սարգսյանը երկար է խոսում հարցերին պատասխանելիս, այնքան շատ է տրամաբանական սխալներ, սայթաքումներ թույլ տալիս:
Թուրքիայի պարագայում Ռուսաստանն աններելի կարճատես ու սկլերոտիկ է: Ու հասկանալի է, որ սա ընդամենը պատմության հերթական շրջապտույտն է: Շրջապտույտ, որը հայկական շահերի, տարածքների գինն է արժենում` Հայաստանին ստիպելով գոնե այս անգամ լինել բավականաչափ...
Եթե Կառավարությունը 100 տոկոսով էլ տապալած լիներ բյուջեն, միևնույնն է` դա անվստահություն հայտնելուն չէր հանգեցնելու: Սա ոչ թե անձնական, այլ կոլեկտիվ անպատասխանատվություն է: Քաղաքական ուժերի մեծ մասի դիրքորոշումների հիմքում ընկած է ոչ թե Կառավաության...
ԻՊ-ի այս քայլն էությամբ նույնն է, ինչ ճակատամարտում առաջին հուժկու հարվածը թիկունքից հակառակորդի բանակի ամենաթույլ թևին հասցնելը` վերջինիս խուճապի մատնելու նպատակով: Արդեն փաստ է, որ Ֆրանսիան այդ թշնամու դեմ ստիպված է պայքարել երկու ճակատով` դիմահար...
Ռուսական «Ռեգնում» գործակալությունը երեկ տեղեկություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: