HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին քարաթափում է եղել

Մարտի 24-ին՝ ժամը 08։47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

«Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Լրացում․ Ժամը 11։20-ի դրությամբ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։ «Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցները շարունակում են իրականացել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter