Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են պատերազմի ընթացքում քաղաքացիների գույքի կորուստների փոխհատուցման հարցերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմի ընթացքում քաղաքացիների ունեցած անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցման հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, կորուստների ծավալները շատ մեծ են, և այս առումով քաղաքացիների ակնկալիքները պետք է ձևավորվեն պետության հնարավորություններին համահունչ:
Նախագահը հանձնարարել է պետական լիազոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հստակեցնել քաղաքացիների կրած գույքային վնասները և վերջնական տեսքի բերել փոխհատուցման եղանակներին վերաբերող առաջարկները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել