«Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դի
Մարտի 24-ին` ժամը 15։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տարեկան)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել