Սյունիքի մարզում ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 5-ին՝ Ժամը 10։02-ին, ջրափրկարարները Սյունիքի մարզի Լիճք գյուղի Սրտաձև լիճ կոչվող տեղանքից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․) դին։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 4-ին՝ ժամը 11։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։
Պարզվել էր, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել. նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս էին բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել էր անհրաժեշտ բուժօգնություն։
Որոնողական աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով։
Հուլիսի 5-ին՝ ժամը 06։10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը, որոնց էլ ի վերջո հաջողվել է ջրից դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել