ԲԴԽ անդամներ են ընտրվել դատավորներ Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը
Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ՝ դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել