HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալին

ԱՄՆ այցի շրջանակում ապրիլի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու կողմերն ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։

Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter