Դի՝ սեփական տան վերելակի հորանում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Լուսանկարը՝ ՆԳՆ Փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել