2012 թվականի սեպտեմբերի 5-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ 15 ակտիվիստներ կուղևորվեն Երևան – Գյումրի հնգօրյա քայլարշավի՝ ընդդեմ գենդերային հիմքով բռնության /ընտանեկան բռնություն, սեռական բռնություն/:
Նարեկացի արվեստի միությունում տիկնիկների զարմանահրաշ ցուցահանդես է: Նարեկացի արվեստի միության ամեն մի անկյունից դիտողի հետ խոսում են հեքիաթային, վարպետների ձեռքով շունչ առած գունագեղ կերպարներ:
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որոնք տեղի է ունեցել օգոստոսի 10-14-ը: Երկու տարին մեկ գումարվող խորհրդաժողովին մասնակցել են Սփյուռքի...
Գանատայի Հայոց Թեմի Ս. Նշան Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեան հրաւէրով, Կիրակի, Օգոստոս 12, 2012-ի երեկոյեան, տեղի ունեցաւ ողջերթի երեկոյ, տարիներու Հոգեւոր Հովիւ՝ Արժանապատիւ Տ. Կոմիտաս Աւագ Քհնյ. Փանոսեանին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Ակնհայտ է, որ Ձեր գործունեությունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում...
Կարծում եմ` ինձ վերջնականապես «չեզոքացնելու» որոշում կայացվել է 2012թ. նախընտրական շրջանում, որտեղ ես նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբում ակտիվ գործունեություն էի ծավալում: Իմ դեմ կիրառվող քաղաքական հաշվեհարդարի այս նոր ձևը ընդամենը...
Խառն, կլանուած, ծանր եւ կապարէ օրերու վրայ աւելցաւ օրերուն օրը: Օգոստոսի տաս: Ժամանակ ելքի: Հին վէրքերէն լուացուելու ժամանակն է: Ատեն վերադարձի: Անհասկնալի, անորոշ եւ փոթորկոտ վերադարձ: Տրամը կը պատկանի մէկ հողի, եւ հողեղէն որդու վերադարձը կը դառնայ...
Հոկտեմբերի 1-ից 14-ին Շուշիում անցկացվելու է «Շուշի արթ փրոջեքթը»՝ «Շուշի արվեստի նախագիծը», որին մասնակցելու է շուրջ 20 արվեստագետ ՀՀ-ից և սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն այսօր ներկայացրել է իշխող «Ազգային շարժում» կուսակցության մեծամասնական թեկնածուներին` Ախալքալաքում, Ադիգենում և Ասպինձայում:
Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հացեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի՝ Վահագն Դավթյանի հուշատախտակը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ:
Օգոստոսի 15-ին բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ հերթական քննարկումը՝ նվիրված Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին:
Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն: Այցելությունն սկսվեց Ֆիլիպինների ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ...
Օգոստոսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսը, որում ներկայացված կլինեն Կաննի միջազգային կինոփառատոնի հիշարժան պահերն արտացոլող լուսանկարներ:
Օգոստոսի 14-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Գերմանիա ճանապարհեց 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն ԱՄՆ, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ միասին:
Սկսում ենք պլաստիկե շշերից «Թեղուտ» նավի պատրաստման աշխատանքները, որ անցկացվելու են Սևանա լճում... Անհրաժեշտ են կամավորներ, որ մեզ օգնեն այդ հետաքրքիր աշխատանքներում:
Արդյունքում Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից՝ 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից՝ 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Վայոց ձորի ամբողջ մարզն ընդգրկող թիվ 39 ընտրատարածքից մայիսի 6-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Աշոտ Արսենյանը' «Ջերմուկ գրուպի» հիմնադիրը: Նա պատգամավոր է դեռևս 2003 թվականից: Այս տարիների ընթացքում Ա. Արսենյանը աչքի չի ընկել օրենսդրական նախաձեռնություններով...
Մայրաքաղաք Երևանում երկրաշարժի դեպքում բնակֆոնդի 80%-ը լիովին կփլուզվի, և դրանում պետք չէ մեղադրել սեյսմոլոգներին: «Եթե մի սեյսմոլոգ նշանակվեր ՀՀ նախագահ, մեկ այլ սեյսմոլոգ կառավարությունը ղեկավարեր, մյուսին էլ վստահեին քաղաքապետի պաշտոնը, միգուցե...
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի Առաջին հանրային լողափում ջրի մեջ շրջվել է մոտորանավակ, որում գտնվել է 3 քաղաքացի: Ջրասուզակները լճից դուրս են բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ՝ 1990...
Օգոստոսի 14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան 22 շենքի բակում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արագ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյանի 2-րդ անցուղի թիվ 5 և Ասրևի թիվ 8 տան տանիքներում:...
Օգոստոսի 14-ին՝ ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորակ գյուղի մոտակայքում Քաշունի լիճն է սուզվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա՝ հայտնվելով 7 մ խորության վրա, և մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Սասունցի Դավթի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարուժան Ա.-ին:
Օգոստոսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին՝ Դավթաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի բնակչուհի, 1959 թ. ծնված Էմմա Մկրտչյանն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս...
Օգոստոսի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ալեն Ս.-ին, իսկ Մովսես Խորենացու...
Վերջերս «Հետք» էլեկտրոնային կայքի «Եկեղեցին մատնո՞ւմ է Հայաստանի քաղաքացիներին» խորագրով հրապարակած նյութը մեծապես անհանգստացրեց և վրդովեցրեց մեզ: Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին ուղղված մատնության անհիմն մեղադրանքն անընդունելի և վիրավորական...
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար: Այս բացառիկ փաստաթուղթը ֆեթվա կամ կրոնական հրամանագիր է, որն արձակվել է 1909 թվականի...
Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի, ինչպես նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Նարիմանիչի ազատվելուց հետո պաշտոնները դեռ թափուր են: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս թեկնածուներ չկան, և հարցը կքննարկվի Սերժ Սարգսյանի վերադառնալուց...
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի մոտ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ խոսք է եղել այն մասին, որ որոշ հիվանդանոցներում ծննդօգնության դիմաց բժիշկները գումարներ են պահանջում, իսկ...
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում է իր հրաժարականի մասին երեկ տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չի հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հնարավորությունը:
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը 2004 թվականից ի վեր զբաղեցնում է այդ պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից «Հետքին» տրամադրած գույքի եւ եկամուտների հայտարարագրերի...