Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկեցին հիվանդասենյակը և հայտնաբերեցին ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 3 փամփուշտով, որոնցից մեկը՝ փողում։
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
«Հիկարի» hայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնում դեկտեմբերի 6-ին հյուրընկալվել է ճապոնացի գիտնական, «Վիրտուալ իրականություն» հասկացողության հեղինակ Տակեո Կանադեին:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:
պաշտպանը ՀՔԾ-ից պաշտոնական պատասխան չի ստացել:
Դատարանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կգհրապարակվի դեկտեմբերի 9-ին:
«Հետք»-ը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ֆիզիկայի ինստիտուտին, որ տրամադրեն ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 2011-2019թթ.-ին ընդունված բոլոր որոշումների պատճենները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեցին ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամի թեկնածուների անունները:
Երեկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ալավերդիում էր: Մարզպետը տեղում դիտարկեց Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում ապօրինի շինություններ կառուցելու մասին «Հետք»-ի նոյեմբերի 6-ի հրապարակման փաստերը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց:
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային:
Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասում հանքարդյունաբական աշխատանքներ են նախատեսվում։ «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել հանքավայրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտը։
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ Գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ է հրապարա
Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին:
Նա նաև մերձակա կապեր ունի ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ դեկտեմբերի 5-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ:
Նախագիծը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակային:
Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ներկայում կատարվում են Նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
Խորհրդակցությանը քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման ու զարգացման վերաբերյալ հարցեր։
Վիճկոմիտեի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ հոսքերի՝ ընդամենը ներդրումների աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից, Գերմանիայից և Իտալիայից կատարվող ներդրումներով։
Ջրաձորի շարունակությունը կազմող Արեգնադեմ-Ամասիա մոտ 8 կմ անբարեկարգ ճանապարհը նախատեսված է ասֆալտապատել 2020թ-ին՝ նախագծանախահաշվային աշխատանքներն են ներկայումս իրականացվում:
Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:
Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։
Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի առաջնայնությունները, որոնք ժամեր առաջ ներկայացրել է ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր հանգամանքներ, որոնք, ըստ նրա անաչառ դիտորդի մոտ կարող են կասկածներ հարուցել դատավորի՝ այս գործով անաչառության վերաբերյալ:
Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց դատարանի վճռի հրապարակման:
Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկելով՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը
Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ծրարի վրա պատկերված է 2019 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն:
«Պիտի խստացնել պատժաչափը, որ այն լինի զսպող օղակ այն զինվորի, հրամանատարի, կամանդիրի համար, ով կարծում է` զինվորը իր ենթական է»:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարությունում։
Հավաքի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդության ընթացքում արձանագրվել են մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ ոչ համաչափ միջամտություններ։
Քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության ոլորտում Ռուսաստանի ունեցած փորձը և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները
Սրա վերաբերյալ չկա փորձագիտական վերլուծություն, թե օրինակ մեկ դիրքում պայմանագրային զինծառայողի և շարքային զինծառայողի համատեղ մարտական հերթապահությունը որքանով արդյունավետ կլինի:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Տեղեկացնենք, որ դահլիճում գտնվող պատգամավորներից կողմ էին քվեարկել 69-ը:
Քննչական կոմիտենբ հայտնում է, որ ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 18-ամյա բնակչին:
Առողջապահության նախարարության և Հայկական թորակալ ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսը նվիրված էր «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմային:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն`