Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը։
Սրբազանը խոսեց նաև այսօր աշխատանքից ազատված Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի մասին։
OpenAI-ի GPT-4o մոդելի թողարկումից ժամեր անց Google-ը ներկայացրեց արհեստական բանականության նոր հնարավորությունները որոնման համակարգում։
Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից ի վեր Հայաստանի ղեկավարությունն ամբողջությամբ հանել է Արցախի հարցը իր քաղաքականությունից։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր
Շարժման անդամներին չի հաջողվում մուտք գործել Ազատության հրապարակ։
Թրեյնինգից հետո մասնակիցներից 3-ը հնարավորություն կունենան հետաքննական նախագիծ իրականացնելու՝ «Հետքի» լրագրողների մենթորությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Բաքվի Բինագադի շրջանի դատարանի որոշմամբ այսօր՝ մայիսի 15-ին, հինգ ամսով երկարաձգվել են Արցախի ռազմական և քաղաքական գործիչների կալանքները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական APA գործակալությունը։
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցերը պետք է ուղղել Երևանին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։ Նրա խոսքեվ՝ Մոսկվան միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։
Արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց միևնույն ժամանակ լռում են Հայաստանում տեղի ունեցող ակցիաների մասին: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:
Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։
Վրաստանում գործող և լրագրողական հետաքննություններ իրականացնող «Ստուդիո Մոնիտորի» հիմնադիր և խմբագիր Նինո Զուրիաշվիլին արդեն մի շաբաթ է՝ սպառնալիքներ և հայհոյանքներ է ստանում անհայտ անձնանց կողմից։
Միայն մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 16-ի ցերեկը նույնքան կնվազի։
Հիշեցնենք, որ այօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է EBRD միջազգային ֆորումը։ Այս ֆորումին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մինչ օրս Հայաստանի 211 ծրագրերում ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 2․1 միլիարդ եվրո գումար:
ՀՀ կառավարական մարմինները չեն կողմնորոշվում, թե ինչպես պետք է թարգմանել 2020 թվականից հետո հայ հասարակության համար արդիական դարձած «դելիմիտացիա» եւ «դեմարկացիա» տերմինները:
Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր:
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մայիսի 20-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Ապրիլի 6-ին՝ գրավոր հարցումից 40 օր անց, հրապարակել ենք չգրանցված դեղերի վերաբերյալ հետաքննությունը, բայց այդ ընթացքում տեսչական մարմինը դեռևս չէր հայտնել, սկսված գործընթացը ավարտվել է, թե ոչ։
Գևորգ Թամամյանը ենթադրում է, որ դրանից հետո Առողջապահության նախարարի առաջ պահանջ է դրվել այդ հարցը շտապ լուծելու:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը:
72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Այս մասին հայտնում են փաստաբան Ռուբեն Մելիքյանը և ևս 4 փաստաբաններ։
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։
Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ:
Հաղթող թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր․ նա նոր ենթակառուցվածք հիմնելու և մրցույթի պահանջներին համապատասխան արտադրություն սկսելու համար կունենա մինչև մեկ տարի ժամանակ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։