Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։
«Արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։
Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն:
Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Պաշտոնական Փարիզը նաեւ հայտարարում է, որ Ադրբեջանին միանձնյա պատասխանատու կհամարի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։
Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով Արցախում տասնյակ քաղաքացիական անձինք վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխում են բժշկական կենտրոններ։