2018-ից մինչեւ հիմա Սեւանա լճի անընդմեջ ծաղկումը դարձել է մեր երկրի բնապահպանական գլխավոր խնդիրներից մեկը: Ջրակենսաբանները նշում են, որ լճի ծաղկման մի քանի պատճառ կա:
Ղազարյանն ասում է, թե որեւէ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ է արվել նիշերի հստակեցման համար այս տարի, ինչը նախկին փոխնախարարը առանցքային սխալ է համարում։
Գտնում եմ, որ կեղտաջրերի մաքրման համակարգի մոդեռնիզացիան պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը։
Տիգրան Վարդանյանն ասում է, որ անհրաժեշտ է առնվազն 4-5 տարով իրապես արգելել Կարմիր գրքում գրանցված իշխանի, Սեւանի կողակի ու Սեւանի բեղաձկան որսը, քանի որ ներկայում նույն սիգի կամ կարասի անվան տակ բոլորն էլ որսվում են:
Սկսած 2018 թվականից՝ ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանի քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանն ու Կովկասի ամենամեծ լիճը՝ Սեւանը, ծաղկում: Գիտնականները գիտեն, թե որոնք են լճի ծաղկման խորքային պատճառներն, ու ինչպես է հնարավոր դրանք վերացնել: