Նիկոլայ Գրիգորյանին անդրադարձել է երեկ «Հետքում» հրապարակված նամակին, որտեղ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, առանց իրենց անունները նշելու, ներկայացրել էին չարաշահումների զանազան փաստեր:
Ծառայության պետ Ջավադյան Արամը եւ նրա եղբայրը` ազգային դիտացանցի բաժնի վարիչ Ջավադյան Արսենը, դիտակայաններ գործուղում մեկնելու համար տրվող գումարների դիմաց ստորագրել են տալիս, սակայն չեն վճարում: