HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերում

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ: Այս տարի նախատեսված է իրազեկման և տարահանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների և ուսուցիների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«ԱԻՆ մասնագետներն իրազեկում են ոչ միայն կրթական հաստատությունների սաներին, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքների և վարչական շրջանների բնակիչներին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: 2019 թվականին Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության կազմակերպած դասընթացներին ավելի քան 70 հազար մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020-ի ծրագրերն ամբողջությամբ չեն արվել, 2021 թվականի գրաֆիկները հաստատված են»,– ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter