HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարադրամի փոխանակման կետից 50 միլիոն դրամ է հափշտակվել

Փետրվարի 19-ին՝ ժամը 14։21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով՝ մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter