HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղպաշտպանության ուսումնավարժության փորձի և հիմնական վարժանքի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ

Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 25-ին նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև մարտի 1-ին հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:

Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter