HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերսկսվում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհների տրամադրումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։ 

Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում՝ երկրի առաջնահերթ կարիքները հոգալու անհրաժեշտության թելադրանքով, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում անցկացված դրամաշնորհային մրցույթների հաղթողների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և գումարների փոխանցման գործընթացը սառեցվել էր, և տվյալ միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետևյալ համամասնությամբ.

- մինչև 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ,

- մինչև 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter