ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
Ապրիլի 1-ին, ժամը 17:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1988 թ․) և «Mazda» (վարորդ՝ Մ․ Ռ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ․ Շ․-ն (ծնված 1982 թ․), Ռ․ (ծնված 2014 թ․), Ա․ (ծնված 2016 թ․) և Ա․ (ծնված 2016 թ․) Ռ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել