HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են

Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հիշեցնենք, որ Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա Ա-ն (ծնված 1937 թ) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ», - նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter