HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ինչպես ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում, ուսում­նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:

Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝

  • M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,
  • C07Aբետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,
  • J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը: 

Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների  վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3mYaqQO :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter