HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարևանի տանն ամուսինը սպանել է կնոջը. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին` ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ:

Բժիշկներին, սակայն, արձանագրել են կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի է եղել կյանքի հետ: Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր են մեկնել Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: Համատեղ միջոցառումներով էլ պարզվել է, որ դեպքը կատարվել է Շիրակացու փողոցում. կինը վնասվածքը ստացել էր հարևանի տնակում:

Ըստ նախնական տեղեկության` ամուսինը վերադարձել էր տուն, կնոջը չգտնելով` գնացել էր հարևանի տնակ, վիճել կնոջ հետ և դանակահարել նրան: Ահազանգից կես ժամ անց 69-ամյա ամուսինը բերման է ենթարկվել Մուշի բաժին, խոստովանել արարքը և ձերբակալվել:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter