HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ․ ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները

ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

«ԶՈւ գլխավոր շտաբում պարբերաբար կազմակերպվում է գերեվարված կամ անհետ կորած համարվողների հարազատների ընդունելություն: Պաշտպանության նախարարությունը սրտացավ և հետևողական է բարձրացված խնդիրներին լուծում տալու հարցում։ Սակայն պետք է արձանագրել, որ քաղաքացիներին հուզող խնդիրների մեծ մասը սոցիալական և իրավական բնույթ է կրում և դուրս է ՊՆ իրավասությունների շրջանակից: Հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել հասցեական և դիմել պաշտպանության նախարարություն` գերատեսչության լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter