«Գարնանային վազք» մրցարշավ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդը համալրելու համար
Մայիսի 2-ին, ժամը 10-ին մեկնարկվում է «Գարնանային վազք» մրցարշավը: Այն տեղի է ունենալու Հրազդանի կիրճում։
Այս տարի մրցույթը կազմակերպվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆոնդը համալրելու առաքելությամբ։
«Միանալով մրցարշավին՝ կարելի է համատեղել առողջ ապրելակերպն ու թիմային ուրախ մթնոլորտը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին ու նրանց ընտանիքներին կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրող Հիմնադրամի ֆոնդին օժանդակելով»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Գարնանային վազքը բոլորի համար է, մրցատարածություններ են՝ 1կմ երեխաների համար, 5կմ, էստաֆետ՝ 4*2.5կմ և 10կմ։
Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։
2021թ․ Երևանի գարնանային վազքի կազմակերպիչներ են «Արմ Մարաթոն» հիմնադրամը, TriClub Yerevan մարզական ակումբը և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը:
Մեկնաբանել