HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը

Համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրապարակել է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ հանձնաժողովի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը։ 

Առանձին բաժիններով ներկայացվում է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2020 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ: 

Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter