Բեռնատարը շրջվել է ձորը․ կա զոհ
Հուլիսի 12-ին՝ ժամը 16։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը (մոտ 30 մ):
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 200 մ) և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել