Բաղրամյան պողոտայում անձրևաջրերը լցվել են ավտոպարկ
Հուլիսի 14-ին` ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։
Փրկարարները տարածքից դուրս են բերել Mercedes մակնիշի ավտոմեքենա և Hyundai մակնիշի միկրոավտոբուս և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել