Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 17-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Շահումյան գյուղում՝ 7 հա,
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 4․5 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ,
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10000 քմ,
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 8 հա,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1․1 հա, Արին գյուղում՝ 3 հա,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 29․4 հա:
Մեկնաբանել