Խաչիկ գյուղում այրվել է 30 հեկտար խոտածածկույթ
Հուլիսի 21-ին՝ ժամը 17։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Խաչիկ գյուղից 20 բնակիչ և կամավոր հրշեջ-փրկարարական խումբը․ սահմանվել է հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել