HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային գործակալները պետք է ԱՊՀ-ում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ: 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով։ 

Տեղեկությունների ներկայացման ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «273 Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ (կոդ՝ ln)» տողում։

Նշենք, որ տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել է լրացում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter