HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Հունվարի 25-ին՝ ժամը 03:48-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Մարտունի-Գետափ առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 84-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter