Այսօր՝ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 80 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին Reuters գործակալությանը հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Յուլիա Մենդելը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմն ընդհանուր առմամբ կորցրել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այդ մասին գրում է РБК-ն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին երկօրյա այցով կժամանի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Գուստավ Ռուսսի հիվանդանոցը, որը քաղցկեղի բուժմամբ զբաղվող Եվրոպայի առաջատար կենտրոններից է, ցանկություն է հայտնել առավել ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատել Հայաստանի առողջապահության նախարարության և հայաստանյան բժշկական հաստատությունների հետ։
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին սնանկ ճանաչված «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն մարտի 19-ից սնանկության դատարանի որոշմամբ գտնվում է լուծարման վարույթում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում:
Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն:
Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
«ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրին դիմել էին ստարտափ թիմեր նաև արտերկրից, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից: Դիջիթեյնը կարևորում է մարզերի հզորացումը՝ նաև տեխնոլոգիաների միջոցով:
Հետմահու պարգեւատրումից բացի՝ Գառնիկ Խաչատրյանի պատվին անվանակոչվել է նաեւ Գեղարքունիքի մարզի նրա հայրենի գյուղի՝ Ակունքի փողոցներից մեկը։
Էներգառեսուրսների գնաբարձրացումն ու ներմուծվող հումքի թանկացումը առաջիկայում հանգեցնելու են Հայաստանում արտադրվող կաթնամթերքի գնի բարձրացմանը։
Ուսման նպատակով պատերազմին նախորդող վերջին 3 ամիսներին Արցախում չբնակվող քաղաքացիները չեն կարողանում օգտվել 300 000 դրամ աջակցության ծրագրից:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել:
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով` «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ 24 հազար դեղաչափ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
2020թ.-ի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր:
ՀՀ Եվրապարտատոմսերը բորսայական առևտրին առաջին անգամ թույլատրվել են 2014 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին:
1966թ․ հիմնված ԱԶԲ-ն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ն վերոնշյալ տարածաշրջանից են։
ՀԷՑ-ից պարզաբանեցին, որ գյուղացիների բարձրացրած հարցն ուսումնասիրում են և լրացուցիչ պարզաբանում կտրամադրեն ավելի ուշ:
Հայաստանի կառավարությունը որոշակի դրամական աջակցություն է հատկացնում տեղահանված ընտանիքներին՝ սնվելու և իրենց կենցաղը հոգալու համար, բայց տուն ունենալու հեռանկարն անորոշ է:
Աշխատանքները կատարվում են պատվիրատուի տված տեխնիկական առաջադրանքի հիման վրա:
Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:
Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել է բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել է ալյումինե փայլաթիթեղի արտադրության:
Գիտուժը վերահաստատում է իր պահանջը։
Նշված ճանապարհահատվածում հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Բացի դրանից, չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ այն կշարունակվի վաղը:
Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում:
Հայտնաբերվել է տարբեր տեսակի այլ ռազմամթերք:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`