«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայաստանի ազգային հավաքականը 12 միավորով զբաղեցրեց J խմբի 4-րդ հորիզոնականը։
Հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր
2017 թվականի ընթացքում, ըստ ոտիկանության կայքում առկա վիճակագրության` Հայաստանում աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ 4 գործ է հարուցվել, որոնցից 2-ը՝ ներքին, 2-ը՝ արտաքին շահագործման դեպքեր են:
«Հետքն» այցելել է Ստեփանավան խոշորացված համայնքի բնակավայրեր՝ քվեարկության օրը ներկայացնելով լուսանկարներով։
«Կապանում մարդկանց իրավագիտակցությունը բարձր է»,-ասում է «Իրազեկ քաղաքացիներ» դիտորդական խմբի ներկայացուցիչ Արմինե Հովսեփյանը։ Նրա դիտարկմամբ, ընտրությունը հիմնականում անցել է հանդարտ, ընտրախատումներ չի նկատել։
Բնակիչներից Լեռնիկ Դավթյանը առաջինը կուզեր, որ գազիֆիկացման հարցը լուծվեր։
ՊՆ-ի վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ իրադրության հանգուցալուծման նպատակով բանակցությունները շարունակվում են, և հայկական կողմից տուժածներ չկան։
Նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի հայտնի ինքնանկարի արտանկարը գտնվում է Կապանի Արվեստի Պետական Քոլեջի նախասրահում, որտեղ այսօր անցկացվում են ավագանու ընտրություններ։
Այսպիսով՝ ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:
Այս ընտրատեղամասում ժամը 18:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 600 (54%) քաղաքացի, որից 11-ին օգնել են քվեարկել։
Եգիպտոսում, մարդկանց վրա կարիճների հարձակման արդյունքում, երեք մարդ զոհվել է և մոտ 450-ը տուժել։ Կարիճները սողացել են փողոցներով և տներով՝ կարկտառատ անձևրից հետո։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
90-ամյա Քնարիկ Բախչագուլյանը մասնակցում է բոլոր ընտրություններին: Իջևանի ավագանու ընտրություններին նա եկել է ընտրելու հարազատ դպրոցում. երկար տարիներ այստեղ ուսուցչուհի է աշխատել։
Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Մինչ այս երկու ազգային ընտրանիները հանդիպել են 4 անգամ, որից երեքը՝ պաշտոնական խաղերում, մեկը՝ ընկերական:
Ամենաակտիվը Սյունիքի մարզկենտրոն Կապանն է։ Այնտեղ ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 243-ը կամ 38,69%-ը։
Համայնքի այս ընտրատեղամասում գրանցված 1296 ընտրողներից ժամը 15։15-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 583 քաղաքացի։
Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում 2 ընտրատեղամաս կա՝ 38/26 և 38/27։ Վերջինում ժամը 14։40-ի դրությամբ 1035 ընտրողից, ընտրական գործընթացին մասնակցել էին ընդամենը 126-ը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում բազմաթիվ խնդիրներ կան։
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի հանդիսությունների սրահում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում։ Գյուղի միակ ընտրատեղամասում գրանցաված է 605 ընտրող, բայց գյուղացիների հետ զրույցում հասկանում ենք, որ գյուղում հազիվ թե այդքան բնակիչ լինի։
Այստեղ 1341 ընտրողից ժամը 12-ի դրությամբ ընտրել է 128-ը։
Տավուշի մարզկենտրոն Իջևան համայնքում այսօր ավագանու ընտրություններ են։ «Հետքի» թղթակիցը զրուցել է ընտրողների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած ակնկալիքներից։
Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում ավագանու ընտրությունները անցկացվում են գյուղի հանդիսությունների սրահում։
25/04 ընտատեղամասում ներկա են գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու վաստահված անձ։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ նրանցից մեկը հեռացվել է ընտրատեղամասից։
Կապանի 35/02 ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ են։ Հանձնաժողովի նախագահ Ալբերտ Զաքարյանը դուրս էր եկել ընտրատեղամասից, ըստ քարտուղար Մարինե Պետրոսյանի վերջինս գրանցված է այլ ընտրատեղամասում ու գնացել է ընտրելու։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Հարցվածներից մեկը նշեց՝ պետք է գնալ ընտրելու, որ իրենց փոխարեն ուրիշը չընտրի։
Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 7016 է:
Վատահված անձինք Աննա Գևորգյանն ու Նորայր Շահնազարյանը ակտիվ զրուցում էին իրար հետ։ Որոշ ժամանակ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Աննա Գևորգյանը հայտարարեց, որ գնում է սուրճ պատրաստելու։
Կապանի 35/13 ընտրատեղամասում գրանցված 1132 ընտրողներից 9։35-ի դրությամբ քվերակել է 77 ընտրող։
Ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որն էլ համայնքի ղեկավար է նշանակելու։ Ըստ օրենքի, համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։