HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Նոյեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:23-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.24⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա, Լոռու մարզի Նորաշեն, Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter