Քվեարկության օրվա ամփոփումը հետևեք «Հետքի» ուղիղ հեռարձակմամբ։
ԿԸՀ-ից ասել են՝ չսկսել քվեաթերթիկների հաշվարկը մինչև պարզաբանումների տրամադրումը և հետագա ցուցումները։ Սակայն, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պատասխան ստանալը, ընտրատեղամասում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է ԱԺ ընտրություններին մասնակցության տվյալները։
Ժամը 17:00-ի դրությամբ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող։ Ավելի թարմ տվյալներ ԿԸՀ-ն կհաղորդի 21:00-ին։
Հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը, լսելով նրանց զրույցը, դուրս եկավ բակ և խնդրեց քաղաքացիներին քարոզչությամբ չզբաղվել։
Դեպքից երկու ժամ անց ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։
«Արթուր Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ մենք արդեն գրություն ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի ընտրատեղամասը դպրոցում է, որը համայնքում փակվող 11 դպրոցներից մեկն է։
Քվեախցիկների գաղտնիությունն ապահովել են դպրոցի գույքով, միջանցքը փակել սեղան, աթոռ, պահարանով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Հայկ Գուլաբյանը, տեսնելով, որ ընտրախախտման դեպքը տեսանկարահանում ենք մոտեցավ և փորձեց խոչընդոտել։
Արձանագրությունների մատյանում մինչև ժամը 18։00-ն կազմվել է 3 արձանագրություն, որոնցից 2-ը կապված են եղել առանց դրոշմանիշի քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու հետ։ Երկու քաղաքացիներին հանձնաժողովը նորից է ընտրաթերթիկներ տրամադրել։
Դիտորդները և վստահված անձինք ևս մեզ հետ զրույցում նշեցին, որ միջադեպեր, ընտրախախտումներ չեն գրանցվել օրվա ընթացքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում են, որ 14:00-ի դրությամբ, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը։
Ստացվում է, որ քաղաքացիները կարող են տեղամասում քարոզչություն իրականացնել, և հանձնաժողովը որևէ լծակ չունի։
Թեև հանձնաժողովի նախագահը նշում է, որ այս ընտրատեղամասում բավական հանգիստ է եղել, այնուամենայնիվ, մի քանի արձանագրություն են կազմել:
Ներսում միաժամանակ գտնվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի 3 և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3 վստահված անձինք:
«Հետքն» այցելել է Երևանի տարբեր տեղամասեր։
Ընտրասենյակում ներկա են վստահված անձինք «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից։
Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարեց Արմեն Աշոտյանը։ ՔԿՀ աշխատակիցները թույլ չեն տվել հարցեր տալ Աշոտյանին։
Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը։
Դիլբարյանը համաձայնեց՝ տարածքն իսկապես փոքր է, բայց չգիտի, թե ինչու է ամենամեծ ընտրական տեղամասին նման փոքր և անհարմար տարածք հատկացվել։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:
Ընտրությունների ընթացքի մասին տեղեկանալու համար հետեւեք «Հետքի» ուղիղ հեռարձակմանը։
Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 38/12 ընտրատեղամասում առաջին քվեարկողը եղել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
«Ես ՀՀ քաղաքացի չեմ, ինչ ուզեմ, կարող եմ անել։ Եթե վարչապետն էլ է այդ տարբերանշանով, ապա ինչ խնդիր կարող է լինել։ Ես քարոզ չեմ անում, ընտրությանը չեմ մասնակցում»։
Նրա գնահատմամբ՝ նախորդ տարիների համեմատ այս ընտրություններին քաղաքացիների կողմից մասնակցության բարձր ակտիվություն է նկատում։
Հերթեր են եղել, բայց, տեղամասի քարտուղարի խոսքով, դրանք շատ արագ ոստիկանի միջոցով կարգավորվել են։ Նկատել են նաև, որ քվեախցիկներից մեկը բավական առաջ է դրված եղել, այդ խախտումը ևս վերացվել է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում են, որ 14:00-ի դրությամբ, ընտրական իրավունք 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել է 1326 անձ։
Հայաստանում այսօր չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա խնամքի կենտրոններում ապրող, սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում գտնվող (այսինքն՝ շրջիկ քվեախցիկի իրավունք չունեցող) տարեցներին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը։
Էջմիածնի թիվ 14/19 ընտրատեղամասը գտնվում է դպրոցի երկրորդ հարկում, ինչն անհարմարություններ է առաջացնում ընտրողների համար։ Հատկապես տարեց ու հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողները դժվարությամբ են հասնում քվեախցիկին։
Մխչյանի 12/42 ընտրատեղամասում գրանցված 1959 ընտրողից ժամը 14։20-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 595 քաղաքացի։
Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում 428 անձ ընտրելու իրավունք ունի։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է
Հանձնաժողովի նախագահ Ռիմա Հարությունյանը հայտնեց, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով, խախտումներ չեն արձանագրվել։ Նրա դիտարկմամբ՝ այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության աստիճանը նկատելիորեն բարձր է։
Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց․ «Հանձնաժողովի անդամը չհասցրեց դրոշմակնիքը փակցնի ծրարի վրա, ընտրողն ինքը բացեց արկղը և գցեց ծրարը»,- ասաց Միքայելյանը և հավելեց՝ խախտումն արձանագրված է, հաշվարկի ժամանակ քվեաթերթիկն անվավեր կճանաչվի։
Լուսյա Բաբաջանյանը պատմության ուսուցչուհի է եղել, մարկանց խորհուրդ է տալիս խելացի մտածել, ընտրել նրան, ով աշխատասեր է և ճշտախոս։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը քվեարկողի հեռախոսով, որը պատգամավորի թեկնածու է, սկզբից մինչև վերջ նկարահանել է վերջինիս քվեարկության ընթացքը՝ գտնվելով քվեախցի կողքին:
Շենգավիթ վարչական շրջանում 8/15, 8/23, 8/19, 8/13, 8/14 ընտրատեղամասերում գոհ են ընտրության մասնակցությունից։ Հոսքը մեծ է, ոստիկանները գրեթե միշտ դրսում վերահսկում են։
31/45 ընտրատեղմասում ընտրողների իրավունք ունեցողների թիվը 1695 է, ժամը 11։36-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել էր 294 քաղաքացի։
Ընտրատեղամասի աշխատակցի հորդորով տղամարդը վերադարձավ քվեախցիկ, որտեղ, քվեախցիկը շուռ տալով, գտավ իր ծրարը: Ընտրատեղամասի աշխատակիցները չմիջամտեցին ընթացքին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ս.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ըստ Գրիգոր Նազարյանի՝ բոլոր տարիներին բնորոշ «առավոտվա ստանդարտ պատկեր է»։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հերթը մասամբ գոյացել է այն պատճառով, որ այս պահին երկու տեխնիկական նույնականացման սարքեր գործում է մեկը։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սպասարկող մասնագետներից մեկը գնացել է քվեարկելու։
13/1 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի 1856 քաղաքացի, որոնցից ժամը 11։00-ի դրությամբ ընտրել է շուրջ 311 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 16.7%-ը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Խանում Մելքոնյանը դիմեց քաղաքացուն, որ հանի քարտեզը, վերջինս հրաժարվեց` այդպես կատարելով իր ընտրությունը։
Կինը վատ տեսողություն ունի և դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն ամուսնուն թույլ չեն տվել մոտենալ և օգնել նրան քվեարկության ընթացքում, քանի որ վերջինս նախապես գրանցված չի եղել որպես օգնական։
Տարեցները դժվարանում էին հետևել քվեարկության կանոններին՝ ընտրախցում գրիչ փնտրելով կամ քվեաթերթիկը ծրարի մեջ ծալած դնելով։ Ոմանք էլ ընտրախցից դուրս էին գալիս՝ ծրարի հետ դուրս բերելով նաև նետելու ենթակա քվեաթերթիկները։
Համայնքապետը պտտվում էր ընտրատեղամասի մոտ ոստիկանների հետ։ Նա վստահված անձ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։
«Ուժեղ Հայաստան»-ի մյուս վստահված անձինք հայտնեցին, որ 3-րդ վստահված անձը դրսում ծխում է:
Տեղամասում գրանցված է 1711 ընտրող։ Քվեարկողների հոսքը մեծ է, նշում են հանձնաժողովի անդամները, ժամը 11։10 ի դրությամբ 236 մարդ է ընտրել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում են, որ 11:00-ի դրությամբ, ընտրական իրավունք ունեցող 2,505,102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362,657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը:
Քաղաքացին նշում է, որ ծրարի թափանցիկությամբ խախտվում է գաղտնիության իրավունքը:
Հաճախ ընտրատեղամաս մտնող քաղաքացիները ոստիկանության աշխատակից Իվետա Հակոբյանին խնդրում էին ճանապարհ տալ, որպեսզի կարողանան դուրս գալ ընտրատեղամասից։
Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին նրանց մասնակցությունն ապահովելու համար. ՔԿ
Վստահված անձինք վեցն են՝ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը՝ «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 1-ը՝ «Միասնության թևեր»-ից։
Մեր տաղավարում եւ տարբեր ընտրատեղամասերում աշխատող լրագրողները կպատմեն ընտրական գործընթացի, ընտրական իրավունքների խախտումների եւ ընտրողների ակնկալիքների մասին։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռիմա Հարությունյանի փոխանցմամբ՝ տեղամասում այս պահի դրությամբ որևէ խախտում չի արձանագրվել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով։
10։30-ի դրությամբ 12/7 ընտրատեղամասում գրանցված 1725 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 201-ը։
Ընտրատեղամասի գրանցամատյանում միջադեպն արձանագրել է հանձնաժողովի քարտուղարը։
Տեղամասում գրանցված է 1806 ընտրող. ժամը 10։10-ի դրությամբ քաղաքացիական պարտքն է կատարել 200-ը։ Ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, կուտակումներ չկան։
9:00-10:00-ի ընթացքում իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել է 125-ը։
Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չկազմեց, նախագահ Անժելա Սահակյանն ասաց, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։
Արձանագրվել է նաև դեպք, երբ անձը, չունենալով ընտրելու համար անհրաժեշտ փաստաթուղթ, գտնվել է ընտրատեղամասում և զրուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի հետ։
Մանկապարտեզի մուտքի մոտ ոստիկանները հերթով քաղաքացիներին թույլ են տալիս մտնել ներս, որպեսզի քվեարկության սենյակում կուտակումներ չլինեն։
Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերով։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Նրանցից ավելի քան 840 հազարը կամ 34%-ը գրանցված է Երևանում։