Բոլորի համար էլ պարզ է եղել, որ Կակոսյանը ընդհատակյա քաղաքական գործունեություն ծավալելու փոխարեն պետք է զբաղվի իր նախընտրած գործով։ Նա, անկասկած, Հայ երիտասարդների միության գաղափարների համախոհն է եղել, դեպքից դեպք մասնակցել է կազմակերպության...
«Տեսություն մարդկային պատմության մասին» հոդվածը Մերուժան Հովհաննիսյանի միջոցով տպագրվել ու տարածվել է։ Նախաքննական մարմինն այս հոդվածը բնութագրել է որպես հակախորհրդային եւ ազգայնական ու դրել է Եղյանին ներկայացված մեղադրանքների հիմքում։
Բաբայանը կալանավորվել է 1963թ. դեկտեմբերի 29-ին, երբ 23 տարեկան էր: Նա խմբի կալանավորված անդամներից ամենաբարձր պատժաչափ ստացածներից մեկն էր՝ դատապարտվեց 5 տարի ազատազրկման:
Ազատ արձակվելուց հետո ընդհատակյա գործունեությամբ այլեւս չի զբաղվել։
Հետագայում բոլորն են համոզվել, որ Խաչիկ Ամիջանյանը կալանավայրից վաղաժամ ազատ է արձակվել հատուկ ԱՄԿ-ն բացահայտելու գործում ՊԱԿ-ին օժանդակելու համար:
1961-62 թվականներից սկսած, Երեւանում` որպես խրուշչովյան ձնհալի արդյունք սկսել է գործել «Հայ երիտասարդական միություն» անունը կրող բազմամարդ մի կազմակերպություն, որը չուներ հստակ ձեւավորված կառույց եւ գրավոր ձեւակերպված կանոնադրություն ու ծրագիր:
1953-1958 թթ. դատապարտվածների հիմնական մասը, որպես կանոն, մեղադրվել է խորհրդային իշխանությանը կամ իշխանության առանձին օղակներին, կամ` իշխանության այս կամ այն պատասխանատուին վատաբանելու, տրոցկիստ կամ խանջյանական լինելու եւ բուրժուական կարգերը գովաբանելու...
Այս գիրքը պատմության լուսաբանման կամ մարդկանց հերոսացման նպատակ չի հետապնդում: Գրքի ստեղծման շարժառիթը խորհրդային տարիների քաղբանտարկյալներին գնահատելը, նրանց որակումներ տալը, նրանց լավ կամ վատ լինելու մասին դատողություններ անելը չէ:
Ես ավելի շատ ցանկանում եմ նկարագրել խորհրդային շրջանում կալանավորների դատապարտվելուց հետո կալանավայր տեղափոխվելու պրոցեսը՝ էտապը, որն այդ շրջանի կալանավորների կյանքի ամենադաժան դրվագներից մեկն է միշտ համարվել։
Իմ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի վրա աշխատելիս զրուցել էի ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալների հետ ու նրանցից շատերն իրենց պատմություններում անդրադարձել էին էտապին՝ դատավարությունից հետո կալանավորին դեպի կալանավայր տանելու...
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն 15-16 տարվա պատմություն ունի: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը հռչակվել եւ ապրել է այս հակամարտության պայմաններում, որը բերեց պատերազմ (ու դեռ կարող է բերել), շրջափակում, եւ փախստականներ:
Մահապատժի մասին խոսելուց առաջ մի պահ հարկավոր է խորը շունչ քաշել եւ հասկանալ, որ մահապատիժ կիրառելու իրավունք նշանակում է որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունք:
Մեր ժամանակների մեծագույն նվաճումներից մեկը մարդու իրավունքների ճանաչումն ու կիրառումն է, այսինքն` հանրության կողմից առանձին վերցրած մեկ անհատի յուրահատուկ կարծիք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի ճանաչումը: