Վերափոխումը առավել շատ պայմանավորում եմ երկկողմանի աշխատանքով՝ դատապարտյալի ու պետության կողմից:
Այսօրվանից գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքը
Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը շարունակում է պնդել, որ իր հորը՝ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին սպանել են 2013 թ-ի հուլիսի 25-ին: Նրա դին գտել են ծառից կախված՝ տնից մոտ 3 կմ հեռու:
Մեզանում դեռ իրեղեն ապացույցները չեն պահպանվում, այդ հիմքով ԴՆԹ թեստեր չեն արվում, դատապարտյալներն, ովքեր տասնյակ տարիներ պնդում են, որ անմեղ են, շարունակում են մնալ բանտերում, ուր մնաց՝ արդարացման դատավճռով վերադառնան ու աշխատանք ստանան ներման ու...
20-րդ տարին ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի քրեական գործը չի վերաբացվի: Նա ևս մեկ մերժում է ստացել գլխավոր դատախազությունից. այս անգամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանից, ով որպես վերադաս դատախազ որոշում է կայացրել Քոչարյանի ներկայացուցիչ...
Դատարանների արխիվում «Հետքը» ծանոթացել է նախորդ դարի վերջին քննված մոտ 11 քրեական գործի (մահապատժի դատապարտված անձանց): Դրանք ձեռագիր են, չունեն ձայնային կրիչներ (դատարաններում չկար ձայնագրման համակարգ), էլեկտրոնային տարբերակներ չկան: Չկան նաև...
Նիկոլայ Բաղդասարյանը դարձյալ նշեց, որ ալկոհոլի հարցը մեղադրանքի ծավալից դուրս է, կա հաստատված փաստ, որ իր պաշտպանյալը սթափ է եղել:
Լրիվ երեխա էր, որ խոշտանգումներով գործ սարքեցին գլխին, թե իբր 5 համածառայակիցների սպանության մեջ ինքն է մեղավոր:
Փաստաբանը խնդրել է հարուցել քրեական գործ և կատարել քննություն:
Հանրային խորհրդի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Հարությունյանի մայրը` Լաուրա Պետրոսյանը, կարծում է, որ այս դատավարությունը ոչ իրավունքի հետ կապ ունի, ոչ Սահմանադրության. «Ինչ վերևից ասեն, նա էլ անելու են կամակատարները: Այս ամենի պատճառն...
Գայանեի հայրը սողեսող գնացել է ուրիշ հարևանի տուն, սիրտը վատացել է, շտապ օգնություն են կանչել, սակայն հայրը վախեցել է գնալ հիվանդանոց, ասել է. «Ասլանի տղերքը կգան, հիվանդանոցում ինձ կսպանեն:
Վաղարշի որդին հայտնաբերվել է Կիևում, ձերբակալվել ու տեղափոխվել է Հայաստան:
«Դրական պատասխան, այսինքն՝ նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի գործի վերաբացման հնարավորություն չստանալու դեպքում, մենք նորից կբողոքարկենք դատարան: Այս անգամ արդեն դատարանը չի կարող չանդրադառնալ բողոքի բովանդակային կողմին»,- ասաց...
Անգամ մենք եթե մի կարճ ժամանակով վերելակում ենք մնում, սկսում ենք վատ զգալ: Իհարկե, շատ լավ կլինի, որ բողոքող մարդկանց հարցերը արագ լուծվեն, բայց մենք չենք կարող միակողմանի լուծում գտնել:
Այսպիսով՝ 20 տարի անց, շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման, ԴՆԹ թեսթի արդյունքներով ապացուցվել է, որ Ռայթն իրոք անմեղ է: Ավելին ԴՆԹ թեսթը մատնացույց է արել իրական հանցագործին՝ ոմն Բըրդ, ով դատապարտված է եղել երկարատև ազատազրկման մի շարք ծանր հանցագործությունների...
Պահանջը մեկն է՝ պատժաչափերի վերանայում
Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստին նախ կարգադրիչները չէին թույլատրում ներս մտնել քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում տեղ չկա:
Թալինում ծնված Արման Մուրադյանն, ավարտելով դպրոցը, ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, սովորել գերազանց: Այնուհետև մեկ ու կես տարի սովորելուց հետո՝ 2011թ. զորակոչվել է բանակ, 2012-ից տեղափոխվել է Մարտակերտ, ծառայել ԼՂ բանակում: Սակայն...
Դատարանը լսել է բոլոր վկաներին, տուժողներին, Վարդան Պետրոսյանին, հետազոտել բոլոր ապացույցները:
Նրա դատավճիռն այսօր թողնվեց անփոփոխ` 6 տարի պատժաչափով:
Այսօր Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ու չավարտվեց դատավատոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանի հարցաքննությունը: Մոտ 4 ժամ փորձագետին հարցեր էր ուղղում Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:...
1995 թ.-ին մահապատժի դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանը ազատազրկումից հետո չի ստացել իրեն հասանելիք զինվորական թոշակը: «Հետքի» հետ զրույցներում այս հարցը բարձրացրեց իրանահպատակ ադրբեջանցու սպանության պատճառով 20-րդ տարին անազատության մեջ...
«Հետքն» այսօր ահազանգ ստացավ Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Կառլեն Վերմիշյանից;
Ավետիք Թումանյանը երիտասարդության 10 տարիները կորցրել է բանտում:
Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատաքննությունը մոտենում է ավարտին, հաջորդ նիստերին կսվեն պաշտպանական ճառերն ու 14 քաղաքացիների վերջին խոսքերը:
5 տարի առաջ ավտովթարից հետո Հասմիկ Մուրադյանը, կոմայից արթնանալով, ավելի շուտ հիշել է ճապոներենը, հետո՝ ծնողներին. «Երբ նա սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, բայց դեռ չէր կարողանում խոսել, ցույց էինք տալիս ճապոներեն բառեր, հետո համարժեք նկարներ,...
Այսօր իր ցուցմունքում Վարդան Պետրոսյանը պատմեց վթարի օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածի մասին
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Նապոլեոն Օհանյան) այսօր մեղավոր է ճանաչել Դավիթ Վարդանյանին օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու և մաքսանենգություն կատարելու մեջ` դատապարտելով նրան 4 տարվա ազատազրկման (ՔՕ հոդված 215...
ՀՔԾ-ն ընդհանրապես քննություն չի տարել, նյութերը պատրաստված են խիստ թերի:
Դատարանը բողոքի բովանդակային քննություն չի իրականացրել, անդրադարձել է միայն բողոքարկման ընթացակարգին
Բժիշկների եզրակացությունները բավարար չեն եղել, որ հիվանդի խափանման միջոցը փոխվի:
Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին, հաջորդ նիստին ցուցմունք կտա հենց ինքը՝ Վարդան Պետրոսյանը:
Անուշավանը մեղադրվում է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով:
Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, ովքեր մոտ 10 ամիս կալանքի տակ են նախորդ տարվա նոյեմբերից, կշարունակեն մնալ անազատության մեջ: Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց 13 ամբաստանյալներից երկուսի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը պահեստազորի...
Իր անմեղությունն ապացուցելու համար 11 տարի պայքարող նախկին զինվոր, համածառայակցի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Ցոլակ Պողոսյանը դիմել է Դատական դեպարտամենտ, որպեսզի ստանա իր վերաբերյալ 4-հատորանոց քրեական գործը:
Այն, որ մեր բողոքը դատավոր Բեկթաշյանը մասնակի բավարարեց՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերականգնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները, դրական քայլ է»,- նշեց փաստաբան Ռևազյանը:
Պայմանական ազատություն չի վերադարձել ոչ մի ցմահ դատապարտյալ, թեպետ մոտ 10 անձ հատել է վաղաժամկետ ազատման 20 տարվա շեմը:
Կուզեի առողջ լինեի, բայց դե՛, որ կորավ առողջությունս, ի՞նչ արած: 5 տարի հետո լավ կլինեմ: Ի՞նչ ուզեմ էլ. պատկերացնեմ, որ դո՞ւրսն եմ, չէ, չի լինում:
«Սա բացառապես մեր նախաձեռնությունն է: Մենք` ցեղասպանություն ապրած հայերի սերունդներս, իրավունք չունենք անտարբեր մնալու մեր եղբայրների նկատմամբ կատարվող վայրագությունների դեմ: Սարդարապատի հերոսամարտի ժամանակ եզդիները կանգնած են եղել հայերի կողքին:...
Սողոմոն Քոչարյանի փաստաբանը գտնում է, որ դատարանը պետք է պարտավորեցնի գլխավոր դատախազությանը գործի նորոգման վարույթ սկսել, քանի որ դատախազն իր հարցազրույցում շեշտում է, որ մահապատժի դատավճռի հետ համաձայն չի եղել, այն համարելով խիստ չափազանցված:
Շանթ Հարությունյանի ու 13 քաղաքացիների գործով դատական հերթական նիստին ցուցմունք տվեց հինգ ոստիկան: Բոլորն էլ պատասխանեցին, որ արցունքոտվել են իրենց աչքերն ու մրմռացել են: Մեկի կոշիկն է այրվել, մյուսի՝ շալվարի փողքը: Բայց նրանցից և ոչ մեկը չի դիմել...
Դատավորն էլ ասեց, որ սկզբում կասկածել է, բայց հիմա ապացույցներ ունի, որ ես մեղավոր չեմ: Ասեց, որ իրեն քիչ առաջ զանգել են Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ու հրաման են տվել՝ մեղավոր է, մեղավոր չի, կարևոր չի, պիտի տաս մահապատիժ: Դատավոր Մհեր Խաչատրյանը...
Հնագետ-պատմաբան Ֆիրդուս Մուրադյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նրա որդիներից Արթուր Մուրադյանը: Իսկ որտես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է հանդես գալիս ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Արշակ Կարապետյանը:
Մեկ օրում Աննա Մարգարյանի առջև փակվել են իր ապրած տան դռները:
- Իմ երազանքն ա՝ ազատության մեջ մի փոքր երեխա գրկեմ ու համբուրեմ...
Դեպքի հաջորդ օրը քննիչը վայրի զննության արձանագրություն է կազմել՝ նշելով, որ կողնակում հայտնաբերվել են ապակու կտորներ ու պլաստմասաներ: Դրա պատճառով էլ իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել կողնակում վթար կատարելու համար,-պարզաբանեց Նիկոլայ...
«Ինձնից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզել նաև հոգեբանական ճնշման հետևանքով, սակայն վարույթ իարականացնող մարմինը ֆիքսվել է միայն ֆիզիկական բռնության վրա»:
Ըստ Սահակյանների, կոծկվել է Թոսունյանների կողմից իրավապահներին տված 100.000 ԱՄՆ դոլարի կաշառքի դիմաց:
2005 թվական, Մեխիկո: Իրավապահները փողոցից բերման են ենթարկում Անտոնիո Սունյիգային՝ սպանության կասկածանքով, ապա ձերբակալում, ամիսներ անց դատապարտում 20 տարվա ազատազրկման: Տոնիոն պնդում է, որ անմեղ է, սակայն դատարանը հաստատված է համարում նրա մեղքը:...