Արցախի վրա հարձակումից հետո Երևանում Կառավարության շենքի դիմաց միքանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիան, երեկոյան վերածվել է բազմահազարանոց ցույցի:
Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:
Օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը:
Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ:
Նախարարի տեղակալը կոչ է արել բոլոր մայրաքաղաքներին հստակ գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կանխման ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։