«Ուզու՞մ ես, ես էլ քո հետ հացադուլ անեմ, տատի, ես էլ կարամ մենակ ջուր խմեմ,- հոգատարությամբ ասում է 4-տարեկան Անահիտը տատուն` Անահիտ Մելքոնյանին:
2005թ. ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունում Հայաստանը դասեց հատուկ վերահսկման կարիք ունեցող երկրների շարքը:
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը պարտադրում է վճարումներ, որոնք սահմանված չեն օրենքով: Ես հրաժարվել եմ 26 մլն դրամ պարտադրված վճարումից»
Արմավիրի մարզի Բամբակաշատ եւ æանֆիդա գյուղերի 101 հողագործներ, չստանալով լոլիկի բերքի ակնկալվող քանակությունը, միջին հաշվարկով կրել են մոտ 52 մլն դրամի վնաս:
«Մենք օրեր առաջ ակցիայով դիմեցինք մեր պաշտոնյաներին` պահանջելով անհապաղ դադարեցնել Կամերային երաժշտության տան դիմաց կառուցվող սրճարանի շինարարությունը, սակայն ոչ մի արձագանք չեղավ, հակառակը` ավելի մեծ թափով է ընթանում այն:
Հոկտեմբերի 18-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մոտ հավաքված երաժիշտները պահանջում էին անհապաղ կանգնեցնել Կամերայինի շքամուտքից մինչեւ Աբովյան փողոց տարածվող սրճարանային համալիրի շինարարությունը, քանի որ այն խանգարում է...
Արարատ Ծովյանն իր ընտանիքը պահում է ակնոց վերանորոգելով: Պուշկինի 15 հասցեում գտնվող նրա կենցաղսպասարկման օբյեկտը քանդվել է պետության` Հյուսիսային պողոտա ստեղծելու կարիքը հոգալու համար:
Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների բողոքը կրկին չբավարարվեց:
Սիրանույշ Մուսայելյան-հավաքագրող, էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղից, նախկինում երկու անգամ դատապարտված:
«Այսպես 2003 թվականի սկզբներից սկսվեց իմ գործունեության հերթական փուլը: Զանգահարեցի Դուբայում կավատությամբ զբաղվող Անահիտ Մալխասյանին, ճշտեցի Նունե Խչեյանի Երեւանի հեռախոսահամարը, որը հիմա չեմ հիշում, եւ զանգահարեցի Նունեին, նրանից խնդրեցի
2005թ. մայիսի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Գագիկ Հեբոյանի նախագահությամբ, քննեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը եւ պատժի կրումից վաղաժամկետ ազատեց դատապարտյալ Մարիետա Մուսայելյանին:
««Ողջաբերդ» նախագծի հաջողության բանալին պրոբլեմը ժամանակակից արվեստ բերելն է, որը ձեւավորում է մեկ այլ հնարավոր հայացք, վերաբերմունք, այսինքն` ակտիվացնում է մշակույթի դերը:
Հուլիսի 8-ին ավարտվեց Դուբայում հայտնի կավատ Այիշայի (Լուսինե Հակոբյանի) դատական գործի քննությունը (Տե՛ս նաեւ Եւս մեկ կավատ դատարանում): Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Լալայանը նրան դատապարտեց մեկ տարի...
Հունիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Դուբայում հայտնի կավատ Լուսինե Հակոբյանի (մականունը` Այիշա) դատական գործի քննությունը դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ:
«Աֆիշա», «Գորոդ», «Քաղաք», «Էլ-էլիտար կյանք», «Մենք», «Խարիսխ», «Երեւան». այս հանդեսները ստեղծվել են վերջին 1,5-2 տարիների ընթացքում: Այսօր Հայաստանում 100 դրամ արժողությամբ օրաթերթերը չեն սպառվում, եւ դրանց խմբագիրները դժգոհում են, թե ներկա պայմաններում...
«Քույրիկս` Արուսիկը, եկավ էդ օրը մի աղջկա հետ, ասաց` Աննան է, քո կինն է լինելու ինքը: Էդ օրը Աննայի հետ քնեցի: Առաջին աղջիկն էր իմ կյանքի, դրանից հետո էլ չեմ եղել աղջկա հետ»,-մեր երկրորդ հանդիպման ժամանակ պատմեց 24-ամյա Արսեն Գեւորգյանը:
«Անպայման մասնակցելու եմ ընտրություններին ու արդեն որոշել եմ, թե ում եմ ընտրելու»,- առանձնահատուկ ուրախությամբ իմ հարցին պատասխանեց 23-ամյա Նելլի Գալստյանը:
«Մարդու ստեղծած ամեն ինչ վաճառեցին, հիմա հասել են Աստծո ստեղծածին: Սա Աստծո ստեղծածն է, ու Աստված կպատժի, անպայման կպատժվենք, եթե թույլ տանք բնության այս հրաշքը վերանա»,- որպես ՀՀ քաղաքացի ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան
«Սա պապական տուն է, էս որ մերն է եղել, ես դեռ երեխա էի: Էստեղ փողոց էլ չկար, հողամաս էր ու մի տան պես բան, որ ապրում էինք մեջը։ Պապիցս, հորիցս էս տունն եկավ ինձ, ինձնից հետո էլ իմ ժառանգներինն է։ Իրենք էսօր ստեղ չեն, բայց ասել են` հեր, մի քիչ էլ դիմացիր,...
«Մենք պահանջում ենք անհապաղ հրապարակել ազատ հաճախականություների ցանկը եւ հայտարարել բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթ»,-այս պահանջն են ապրիլի 2-ին ներկայացրել «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման 3-րդ տարվա կապակցությամբ միջոցառումներ նախաձեռնող...
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կալկաթայի հայոց ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: Համաճարակի պատճառն այդպես էլ չի պարզվել: Բժիշկները երեխաներին հետազոտելուց եւ հարցուպատասխանից հետո վարակման հնարավոր աղբյուր են համարում խմելու ջուրը:...
«Գոնե մի ծածկ լինի գլխիս վրա, մնացածը՝ ոչինչ, մինչեւ հիմա ո՞նց եմ ապրել, տենց էլ կապրեմ։ Մի հատ քոլիկ, մի բան տան, նստեմ դրա մեջ ու իմանամ, որ գլխիս տանիք կա, անձրեւին ու ցրտին դրսում չեմ»,-ասում է Ալլան։
Եթե որեւէ մեկն ուզում է որսալ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ կամ արջ, կարող է դիմել «Սաֆարի ինտերնացիոնալ» կազմակերպությանը։
«Աշխատածս առաջին 1000 դրամը տվել եմ հորս: Հայրս էլ հարցրեց` էս որտեղի՞ց, ես էլ ասացի` աշխատել եմ»,-պատմում է 15-ամյա Նարեկը` հպարտությամբ շեշտելով «աշխատել եմ» բառերը:
Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 2421-Ա որոշմամբ` Մայիսյան 22 (Ամիրյան փողոցի հարեւանությամբ) շենքի բակից 24քմ տարածք է տրվել Էդգար եւ Վազգեն Պողոսյաններին:
Մենք Ալագյազ գյուղում ենք: Թակում ենք առաջին պատահած երկհարկանի տան դուռը: Բացում է ժպտադեմ մի կին ու, ձեռքով բարեւելով, ներս հրավիրում: Սենյակում մի քանի շարքով շարված սեղանների շուրջ նստած են տարբեր տարիքի ութ եզդի կանայք: Պատերին Օջալանի եւ քրդական...
«Հեռուստատեսությունից իմացանք, որ մեր շենքն աճուրդով վաճառվել է: Փաստորեն, մեզ էլ մեջը վաճառել էին, առանց տեղյակ պահելու»,- պատմում է «Բարի ծիծեռնակ» տուրիստական բազայի նախկին բնակիչ Լարիսա Մարիանյանը:
Կալկաթայի ճեմարանում լսողությունը կորցրած Նարեկ Արշակայանի մայրը` Սուսաննան, որոշել է դատական գործ սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ (Տես նաեւ` Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված, Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական...
Սյունիքի մարզի Արեւիս գյուղն ընդամենը 7 կմ է հեռու սահմանից: Արեւիսն ադրբեջանաբնակ գյուղ է եղել: 1990թ. ադրբեջանցիները լքեցին գյուղը, եւ այնտեղ եղավորվեցին Ադրբեջանից տեղահանված հայերը:
«Մեր դասարանը միայն մեծությամբ էր մի քիչ դասարանի նմանվում: Ամեն ինչ քանդված է: Պատուհաններն ապակի չունեն, ցելոֆան է քաշած: Առաստաղ էլ համարյա չկա. անձրեւաջուրը լցվում է ներս: Դպրոցի նման չէ, մտնում ես «դասարան» ու ամեն ինչ` հատակից մինչեւ առաստաղ,...
«Միակ երազանքս է` Սալվարդում դպրոց տեսնեմ եւ հետո հանգիստ գնամ էն աշխարհ: Վերջ, էդ եմ ուզում»,-ասում է Սալվարդ գյուղի բնակիչ, 54 տարվա մանկավարժ, մաթեմատիկայի ուսուցչուհի Արմիկ Ասատրյանը:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակի Հայոց կաթողիկոսների հիշատակին նվիրված ծառուղին գոյություն չունի: Հայ առաքելական եկեղեցու 131 կաթողիկոսների անվանածառերը 10 օրվա ընթացքում վերացել են:
«Մեր բակի մոտ 400քմ տարածքը վերացել է: Մենք բակ չունենք, ավտոտնակների արանքում միայն մի կածան են թողել»,-բողոքում են Մաշտոցի 27ա շենքի բնակիչները:
Կալկաթայի մարդասիրական ճեմարանի մասին գրած մեր հոդվածներից հետո խմբագրությունը ստացել է բազմաթիվ նամակներ (Տես նաեւ` Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված-2): Հեղինակներն անհանգստացած են այնտեղ տիրող վիճակի համար, սակայն նշում...
Երեւանի Կոնդ թաղամասի 164 հազ. քմ տարածքում կա 930 տուն: 399 ընտանիքներ չունեն սեփականության իրավունքի վկայական:
Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը հիմնվել է 1821թ. ջուղայեցի մեծահարուստ Աստվածատուր Մուրադխանյանի կտակով: Հետագայում ճեմարանին են միացվել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց եւ Գալուցյան դպրոցներ
«Ճեմարանի բակում ռեգբի էինք խաղում, ու գնդակը կպավ ձախ ականջիս: Ուժեղ ցավ զգացի եւ ընկա ցեխի մեջ, հետո տղերքը նստացրին աստիճաններին:
«Երկու օր առավոտից իրիկուն կանգնած եմ եղել, որ հողամասս չքանդեն: Իրենք խոսք տվեցին, որ չեն քանդի, բայց ես գնացի տուն, գիշերը քանդեցին: Առավոտը եկա, տեսա բուլդոզերն ավերել է իմ կանաչ այգին. ինֆարկտը խփում էր ինձ»,-պատմում է Դ. Անհաղթի 14 շենքի բնակիչ...
Ավետիս Բաբաջանյան – «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող - Հանրահավաքները ես եմ լուսաբանում: Էդ օրն էլ արդեն գրվել էր հանրահավաքի մասին, ուղղակի գնացինք ես ու Հայկը, մեր ֆոտոներն ինքն է անում, որ տեսնենք ինչ նորություն կա, որ մտցնենք նյութի մեջ:
«Մինչեւ հիմնական լուծում գտնելը պետք է առաջնահերթ ցանկապատել, առուներ սարքել եւ ուսումնասիրել սողանքի մարմինն ու գերեզմանոցը: Այս ամենի համար նախահաշիվը կազմում է 10մլն դրամ»,-ասում է Արտակարգ իրավիճակների վարչության /ԱԻՎ/ Տեխնածին աղետների կառավարման...
«Էրեբունի համայնքի Վարդաշեն-Վերին Ջրաշեն թաղամասերից արեւելք գտնվող 500 տոննա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը փլուզման եզրին է»- ասում է երկրաբան Ռ. Յադոյանը:
«Առաջիկա 100-ամյակը հայկական հնագիտական պատմությանն է լինելու: Շատ ժողովուրդներ արդեն հայագիտական ամբիոններ են ստեղծում իրենց անցյալն իմանալու համար: