Ինչ արտոնություններ են գործում Հայաստան մշտական բնակության տեղափոխվածների համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելիս
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց (ՄԻՊ) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծ մասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։
Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։
Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
Ուղեցույցը՝ https://ombuds.am/images/files/35f41cdc46cac94e2e3f429df8b749ab.pdf
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել