HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Էջմիածին-Երևան ճանա­պարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայում

Հուլիսի 24-ին՝ ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են ավտոամբարձիչը (վարորդ՝ Գ․ Հ․) և Honda CR-V մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1950 թ․)։ Վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա­պօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա արողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Honda CR-V մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter