HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզալցակայանի պահեստում հրդեհ է բռնկվել

Հունվարի 5-ին՝ ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։41-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ, մեկ ագրեգատ, վառելիքի համար նախատեսված 15 հատ պլաստմասե (20 լ) և 2 հատ ալյումինե (20 լ) տարա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter