Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 1640-Ն և 388-Ն կարգերի մասին է։
«Հետք»-ը շարունակում է հետևել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրագրողների համար մեկնաբանության ժամանակ հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են հումանիտար միջանցք բացել՝ քաղաքացիական բնակչության տարհանման համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մասին դիմումը։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է կառավարության աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է Բելառուսի Բրեստի մարզում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
Վերջին 30 տարիներին կյանքի տևողության նման կտրուկ անկում դեռ չէր արձանագրվել։
Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը
-Երեւի Աստված տեսավ, որ առանց իրար չեն կարողանում․․․ Մտածում ենք, ասում ենք՝ գոնե մեկը մնար, հետո ոնց մտածում ենք, ասում ենք՝ էնքան կապված էին, չէր մնա, չէր դիմանա ցավին,- ասում է մայրը։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են
Կատարվում է նախաքննություն:
Շրջակա միջավայրի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ։
Օհանյանի խոսքով` պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանն ի պատասխան «կառավարության ղեկավարն իր վարքագծին բնորոշ շեղեց հարցի պատասխանը և այն տարավ քաղաքական դաշտ»:
Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ 20-ից ավել աշխատողներ, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից։
ՀՀ վարչապետին և Ուկրաինայում ՀՀ դեսպանին Իսաղուլյանը մեղադրել է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ։
Կան մարդիկ, որոնք կարծում են՝ ինչպես 2014-2015 թվականներին, այնպես էլ հիմա արտահանումը դեպի Ռուսաստան 40 %-ով կընկնի:
Ռուբլու արժեզրկման հետևանքով տուժում են այդ գումարներով ապրող ընտանիքները։ Մյուս կողմից էլ բարձրանում է դոլարի գինը՝ դրական ազդելով ԱՄՆ-ից և այլ երկրներից դոլարային տրանսֆերտներ ստացողների եկամուտների վրա։
«Թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին»․ Փաշինյան
«Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը»:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։
Կալորիականության ճշգրտումն իրականացվելու է Հայաստան-Վրաստան սահմանին, և միջինացված կլիրառվելու է բոլոր սպառողների վրա։
Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը 1992-1996 թվականերին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, մինչև 1999 թվականը եղել է ԱԺ պատգամավոր:
ՀԱՊԿ-ում կձևավորվեն խաղաղապահ ուժեր, որոնք կմասնակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին։
Մեկ այլ որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ ՊՆ-ի, հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Նախարարը կոչ արեց բոլոր գյուղացիներին հնարավորինս շատ մշակել իրենց հողերը, քանի որ պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր կան, սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ։
Կորոնավիրուսի հետևանքով Արցախում մահվան 37 դեպք է արձանագրվել:
Փաստացի բուժում է ստանում 6472 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել:
«Սա կարևոր արձանագրում է՝ սրանից բխող ակնհայտ և ոչ այնքան ակնհայտ հետևություններով»։
Օրակարգում Սյունիքի նոր մարզպետի նշանակման հարցն է։
32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը երկրորդ փուլի համար:
Երկրորդ փուլում նախագահի ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երեք հինգերորդը՝ 64 կողմ ձայն:
«Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատու առաքելությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, առաջ մղելու մեր պետական շահը»,- ասել է ԱԳ նախարարը:
Աշոցքի, Գավառի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձնախառն անձրև է տեղում։
Արդեն 7 ամիս է՝ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են Հայաստանի մի քանի դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որտեղ Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայում և դուրս բերել իր զորքերն այդ երկրի տարածքից։