Գրառումները հիմնականում վերաբերում են հանձնաժողովի անդամների ներս ու դուրս անելուն, դրսում այլ քաղաքացիների հետ շփվելուն, տեղամասում այլ անձանց գտնվելուն, որոնք հետևել են ընտրություն կատարող քաղաքացիներին։
Արգելվում է նման նյութեր փակցնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների վրա:
Քվեարկությունը տևելու է 12 ժամ: Ընտրատեղամասերը բացվում են ժամը 08:00-ին և փակվում ժամը 20:00-ին:
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարությունը մարդկանց արտահանձնելու մասին օտար երկրների 452 պահանջ է մերժել:
2024թ. հոկտեմբերից վերանորոգվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ-Աղավնատուն գյուղերի տարածքով անցնող ջրատարը:
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները:
ՆԳՆ ներկայացուցիչը նշեց, որ չի տիրապետում այդ հարցերին, հետևաբար փաստաբանը կարող է գրավոր դիմել և ստանալ պատասխանը կամ հերթագրվել և ընդունելության ժամանակ բարձրացնել:
Տիգրանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ ակցիաների նպատակն այն է, որ ցույց տան՝ Ուլուբաբյանը միայնակ չէ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել:
«Ես առաջին անգամ եմ այդպես ծեծ կերել: Ասում էին՝ խոսա, պրիզնատ արի, որ դու ես արել, գործը փակենք գնա»,- նշում է Տ. Ուլուբաբյանը, և հավելում, որ երեկ քննիչի հետ գնացել է դատաբժշկի մոտ, այնուհետև հարցաքննվել է:
Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը հաստատեց ինքնավնասման տեղեկությունը: Նշեց, որ ինքնավնասումը պայմանավորված է առաջադրված մեղադրանքի հետ:
Տիգրանի պատմելով, երբ արդեն բաժնում է եղել, ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկանքում նշված է, որ 2018-2024թթ. առաջին կիսամյակի ընթացքում ավտովթարից մահացել է 112 զինծառայող, այդ թվում՝ քաղաքացիական ավտոմեքենայում գտնվելու ժամանակ, ինչպես նաև վրաերթերը:
Պաշտոնապես մեկնարկում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, թեև քաղաքական կուսակցություններն արդեն մի քանի շաբաթ է զբաղված են քարոզչությամբ:
Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Հարություն Հարությունյանը:
Առաջիկա օրերին Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկին և պաշտոնում նշանակում կատարի, հակառակ դեպքում կհայտարարվի նոր մրցույթ։
Աննա Գասպարյանը Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի կինն է: Տ. Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021թ. սեպտեմբերից:
Ֆլջյանը արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել, հետևաբար փոխհատուցման հարց չի առաջացել:
Էլետրոնային հավատարմագրման համակարգի ստեղծման համար Համաշխարհային բանկը Հայաստանին էր տրամադրել ավելի քան 100 հազար դոլար վարկ։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց «Հարմոնիա տեղեկատվական համակարգերի և կրթության զարգացման» հիմանդրամը։
Մարինեի եղբայրն իր ցուցմունքում հերքել է, թե քրոջը ծեծել է, երբ նա հարձակվել է մոր վրա, ասել է, որ ուղղակի հեռացրել է։
Պատգամավորից բացի, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նրա կինը՝ Արփինե Ղազարյանը և մայրը՝ Մանյակ Ղազարյանը: Վերջիններս հրավիրվել են դատախազություն Արման Ղազարյանին պատկանող գույքի առնչությամբ:
ՄԻԵԴ-ը նշել է, որ պետական մարմնի սխալի վտանգը պետք է կրի պետությունը, հատկապես, երբ որևէ այլ մասնավոր շահ վտանգված չէ: Այդ սխալը չպետք է շտկվի շահագրգիռ անձի հաշվին:
2024թ. 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքի և մարզային Պարեկային ծառայությունների տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսի վերաբերյալ երթուղային թերթիկներ չեն լրացվել։
Վարչական դատարան մուտք եղած հայցադիմումների զգալի մասը ներկայացվում է ՆԳՆ-ի և ենթակա պետական մարմինների դեմ:
Է. Ղազարյանը նշել է, որ Ռ. Բաքոյանը նաև իրեն զրպարտել է՝ հնչեցնելով. «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ» արտահայտությունը:
Կարենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ տպիչ սարքի միջոցով կեղծ նամականիշեր պատրաստելու միջոցով «Հայփոստ» ընկերությանը 3200 դրամի գույքային վնաս պատճառելու համար:
«Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Ասում է՝ նրանց մեջ կան ազնիվ ու պարկեշտ մարդիկ, հետևաբար իր համար որևէ տարբերություն չկա՝ աշխատում է ազատության մեջ գտնվողների, թե, օրինակ, ցմահ դատապարտյալների հետ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով հերթական գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը 2019թ. 3 որոշում է կայացրել, որոնց համաձայն համայնքի Եղիպատրուշ և Երնջատափ գուղերում ինքնակամ կառուցված եկեղեցիները ճանաչվել են համայնքի սեփականությունը:
Հեղինակների պնդմամբ՝ դրանով ակնկալվում է թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներում քննութունը:
«Ռասիա ՖԶէ» ներդրումային ընկերությունը և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին ոչ միայն չեն ստացել պահանջած շուրջ 331 մլն ԱՄՆ դոլարը, այլև վնաս են կրել՝ Հայաստանին փոխհատուցելով դատական ծախսերը:
Թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը:
Նախագծով նոտարների համար պարտադիր է դառնում գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելը, իսկ քաղաքացիներն այդ ծառայության համար այլևս չեն վճարի 3000 դրամ։
ՆԳՆ-ն դատարանում փորձել է հիմնավորել չտրամադրման պատճառները:
Վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը 2023թ. հունիսի 22-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի» հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ է։
2018-2024թթ. առաջին վեց ամիսներին 1167 նման հաղորդում է ներկայացվել։ Դրանց հիման վրա նախաձեռնվել է 1112 քրեական վարույթ: Սակայն, վերջին 6,5 տարվա ընթացքում միայն 20 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձիք, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով։
Եթե դատավորի լիազորությունները դադարեցվել է կարգապահական խախտման հիմքով, այլ ոչ թե խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, նրա նկատմամբ չի կարող կիրառվել կարգավորումները։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պահանջում են որոշման համապատասխան դրույթներն անվավեր ճանաչել դրանք ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2025թ. հունվարի 1-ից:
Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ:
Մայրն անչափահաս դստերը, առանց հոր իմացության, բերել է Հայաստան, իսկ ինքը փաստաթղթերի հարցը կարգավորելու նպատակով վերադարձել է ԱՄՆ ու այնտեղ ձերբակալվել:
Էլեկտրոնային հարթակով ստացված հաղորդումների թվի ավելացումը դեռևս չի խոսում «որակի» մասին: Հարթակի գործարկումից ի վեր՝ 2019-2024թթ,. ստացվել է 1015 ազդարարում, որոնցից միայն 4,6%-ով է վարույթ նախաձեռնվել:
Կալանավորը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ թաքցրած ածելու սայրով վնասվածքներ է պատճառել ծառայողներից երկուսին՝ դեմքի հատվածում։
Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:
Կառավարությունը պարտավոր է 14 քաղաքացիների փոխհատուցել 28 000 եվրո (յուրաքանյուրին՝ 2000 եվրո), որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 1067 եվրո՝ դատական ծախս։
2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ արձանագրվել է 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են:
Հոգեբանը հաջողություն է համարում, երբ դատապարտյալը սկսում է ճանաչել ինքն իրեն, գիտակցում է, թե ինչ է ուզում այս կյանքում։