Թե կոնկրետ որ շրջաններից և որտեղ են տարհանվում մարդիկ, ՌԴ պաշտպական գերատեսչությունը չի հստակեցնում։
Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։
Այս մասին հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Շատ կարևոր է Ադրբեջանի կողմից իրավիճակի դեէսկալացիան՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Բլինքնեը։
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել X սոցցանցի իր միկրոբլոգում, որտեղ երևում են Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում։
Ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով վերջին տվյալներով կա 27 զոհ։
Լուսանկարիչ Մարութ Վանյանը տեսանյութ է հրապարակել X սոցցանցի իր միկրոբլոգում։ Ստեփանակերտում լսվում Ադրբեջանի զինված ուժերի հրետանային կրակի ձայները։