Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ գործողությունն իրականացվում է բարձր կետայնության զինատեսակներից՝ շարքից հանելու համար ռազմական թիրախները եւ ենթակառուցվածքները։
Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն:
Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Ստեփանակերտի մերձակա շրջանները։ Արցախի բնակիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում տեսանյութեր են հրապարակում։
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
Պատասխանեց միայն Իլոնան։ Արցախում կապն անհասանելի է, կամ շատ վատ է աշխատում։ Կես ժամից ավել է՝ Արցախ ուղարկվող բոլոր նամակներն ու զանգերն անպատասխան են մնում։
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։