Ես սիրում եմ հողե ճանապարհները, գյուղի չասֆալտած ճանապարհները, որոնց մեջ անիվների նախշերը մնում են դաջված, երբ մի քիչ անձևրից հետո հողը փափկում է:
Թալիշի ավերված դպրոցի պատին փակցված պաստառի վերնագիրն է: Նվիրված է իննսունականներին զոհված թալիշցիներին: Պատի թերթի ամեն բառը մի գույնով է գրված՝ «երկիրն», ու «չենք»-ը՝ կարմիր: