Գործով տուժող Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ին դպրոցական աշակերտ է եղել, փողոցով անցնելիս է եղել, երբ կրակել են ու դրա հետևանքով մեկ աչքը կուրացել է:
Դատական նիստը կշարունակվի վաղը՝ հունիսի 20-ին:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքների գործով դատավոր Արմեն Դանիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված հերթական ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 12:30-ին:
Այսօր դատարան են եկել Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը,
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Քոչարյանի գործով բողոքների քննության ժամանակ կարճ ելույթ ունեցավ՝ խոսքն ուղղելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննության ժամանակ վերջինս դատարանին հորդորեց ինքնաբացարկ հայտնել ու, այսպես ասած, ազատվել այս գործից: