Որոտան գյուղի մերձակայքում գտնվող շինությունը հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան
Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում:
«Ներկայում այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել