HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանին հաստատեց Երևանի 2021թ. բյուջեն

Երևանի ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է քաղաքային 2021թ. բյուջեն: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայություն, համաձայն բյուջետային հատկացումների` մի շարք ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

***

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:

***

«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:

***

«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառում է նաև նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաև կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում:

***

«Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3.750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:

***

Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3.826,0 մլն դրամ:

***

Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:

***

Պարգևատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:

***

2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3.683 մլն դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter